Երեխաները Հայաստանի
ապագան
են,

բայց դուք, որպես երիտասարդ մասնագետ, մեր երկրի հավանական առաջնորդներն եք։ Ունենալով համարձակ տեսլական՝ ապահովել գերազանց կրթություն ստանալու հնարավորություն Հայաստանի բոլոր երեխաների համար, մենք ոչ միայն կենտրոնանում ենք աշակերտների կամ, այլ կերպ ասած, Հայաստանի ապագայի վրա, այլև ներկա առաջնորդների, ինչպիսին հենց Դուք եք։

 
 

Մենթորություն
և Աջակցություն

Սկսած Ամառային Ինստիտուտից և Ձեր մասնակցության 2 տարիների ընթացքում, Դուք կստանաք անհատական աջակցություն մեր Վերապատրաստման և Աջակցության թիմի կողմից:    

Մեր մենթորները կրթության ոլորտում երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող մասնագետներ են, ովքեր ծրագրի ողջ ընթացքում կտրամադրեն Ձեզ մանկավարժական, առաջնորդության և կառավարման աջակցություն՝ օգնելով Ձեզ զարգացնել անհրաժեշտ գիտելիքները։

 
 
 

ԱՄՍԱԿԱՆ
ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎՆԵՐ

Որպես «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի մասնակից, Դուք կմասնակցեք յուրաքանչյուր ամիս անցկացվող աշխատաժողովների: Մեր Վերապատրաստման և աջակցության թիմից կստանաք հավելյալ գիտելիքներ դասավանդման ռազմավարությունների վերաբերյալ, սոցիալական և բիզնես ոլորտների առաջնորդներից կլսեք առաջնորդության ռազմավարությունների մասին, ինչպես նաև կմասնակցեք բանավեճերի և քննարկումների միմյանց հետ, որպեսզի ծնվեն նոր գաղափարներ և մարտահրավերները լուծելու նոր ուղիներ, որոնք կտանեն Ձեզ դեպի տրանսֆորմացիոն դասավանդում: 

 

ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ

Եթե ծրագրի մեկնարկին Դուք չունեք մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ  վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ, ապա «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի մասնակից լինելուն զուգահեռ, կսովորեք Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտում: Ծրագիրը կհոգա բոլոր ծախսերը: Մանկավարժի որակավորում ստանալը հնարավորություն կընձեռի Ձեզ ստանալ ավելի խորը մանկավարժական գիտելիք՝ միևնույն ժամանակ զինելով այն անհրաժեշտ գործիքներով, որոնք կօգնեն Ձեզ ցանկության դեպքում շարունակել կարիերան հենց կրթական ոլորտում նույնիսկ ծրագրի ավարտից հետո: