Ինչպե՞ս ենք ընտրում
դպրոցը։

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը համագործակցում է դպրոցների հետ՝ հիմք ընդունելով նրանց սոցիալ-տնտեսական, աշխարհագրական և ակադեմիական ձեռքբերումները։ Մինչև մասնակցին տեղաբաշխելը մենք ակտիվորեն համագործակցում ենք հավակնորդ դպրոցների և համայնքների հետ, որպեսզի գտնենք նրանց համապատասխանությունը մեր ծրագրի հետ այնպես, ինչպես մենք աշխատում ենք Ձեզնից յուրաքանչյուրի հետ, որպես ծրագրի մասնակից՝ պատրաստելով երկամյա առաքելությանը։ Դպրոցները և մասնակիցները զուգորդվում են ըստ դպրոցների կարիքների և մասնակիցների մասնագիտական որակավորման։ Այլ կերպ ասած, որպես մասնակից Դուք տեղաբաշխվելու եք այն դպրոցում, որտեղ կա Ձեր մասնագիտական որակավորմանը համապատասխան ուսուցչի կարիք և այն համայնքում, որտեղ Ձեր ազդեցությունը ամենամեծը կլինի։

 
 
 
 

Ես կարո՞ղ եմ ընտրել
իմ դասվանդման դպրոցի
տեղադրությունը։

Ոչ։ Կարևոր է իմանալ, որ մինչև մասնակիցներին իրենց համայնքներում և դպրոցներում տեղաբաշխելը, մենք ինտենսիվորեն աշխատում ենք նրանց հետ, որպեսզի բացահայտենք, թե ինչ մասնագետների կարիք կա մեր գործընկեր դպրոցներում։ Արդյունքում, դուք կհայտնվեք այն համայնքում և դպրոցում, որտեղ Ձեր կարողությունների կարիքը ամենաշատը կզգացվի։

 

Ես կարո՞ղ եմ չտեղափոխվել
այն համայնք,
որտեղ պետք է դասավանդեմ։

Ոչ։ Ծրագրի պահանջներից մեկն է, որ բոլոր մասնակիցները ծրագրի ընթացքում բնակվեն իրենց դասավանդման համայնքներում։ Ինչու՞ կհարցնեք Դուք։ Քանի որ մեր մասնակիցները իրենց աշխատանքը  կենտրոնացնում են ոչ միայն դպրոցում, այլև ողջ համայնքում, հետևաբար տեղափոխվելով համայնք և դառնալով դրա մի մասնիկը, Դուք ավելի եք մեծացնում Ձեր ազդեցույթունը ոչ միայն երեխաների, այլև ողջ համայնքի վրա։ Այս ճանապարհով Դուք հեշտությամբ կաշխատեք աշակերտների հետ և կկարողանաք ավելի հեշտ ընդգրկվել համայնքում և նպաստել դրա զարգացմանը։