Ընտրվելով «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի մասնակից՝ մինչ ուսումնական տարվա մեկնարկը, դուք կմասնակցեք վերապատրաստման և զարգացման ծրագրին, որի ողջ ծախսերը հոգում է ծրագիրը:  Այդ ընթացքում Դուք կդառնաք հմուտ մանկավարժ և կընդլայնենք ձեր մտահորիզոնը, ինչը հնարավորություն կտա Ձեզ հետագայում ներկայանալ տարբեր ոլորտներում և բացահայտել Ձեր ողջ ներուժը։ Վերապատրաստման ծրագրի առաջին քայլը Ամառային ինստիտուտն է։

«Ամառային ինստիտուտը» վերապատրաստման վեցշաբաթյա ինտենսիվ դասընթաց է, որը պարտադիր է «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի բոլոր մասնակիցների համար: Միաժամանակ այն անվճար կրթական ծրագիր է գյուղական համայնքների երեխաների համար:

Ծրագիրն ունի երկակի նպատակ՝ արդյունավետորեն պատրաստել Ձեզ երկամյա դասավանդման հանձնառությանը, և օգնել գյուղական համայնքների երեխաներին լրացնել նախորդ ուսումնական տարվա գիտելիքների պակասը: