Կազմակերպության զարգացման եւ մարդկային ռեսուրսների կառավարիչ

Պաշտոնը` Կազմակերպության զարգացման և մարդկային ռեսուրսների կառավարիչ

Դրույքը` Լրիվ դրույք
Սկիզբը` Անմիջապես
Տևողությունը` Երկարաժամկետ
Աշխատավարձը` Մրցակցային
Վայրը` Երևան, Հայաստան
Դիմելու վերջնաժամկետը` սեպտեմբերի 15

 

«Դասավանդի’ր, Հայաստան» Կրթական Հիմնադրամի մասին

«Դասավանդի՛ր, Հայաստանը» երկամյա դասավանդման ծրագիր է` Հայաստանի լավագույն երիտասարդ մասնագետներ համար: Այն միտված է բացահայտելու մասնակիցների մասնագիտական և առաջնորդական ներուժը՝ միաժամանակ նպաստելով գյուղական համայնքների զարգացմանը: Ծրագրի մասնակիցները տեղաբաշխված են Հայաստանի մարզերի  դպրոցներում, որտեղ կա համապատասխան երիտասարդ ուսուցիչների պակաս: Մասնակիցներն իրենց հետ բերելով նորարար մտքեր, նոր մեթոդներ, հասանելի են դարձնում վերջին կրթական նյութերը աշակերտների համար, ոգեշնչում են երեխաներին և նպաստում են կրթության որակի բարելավմանը: Ծրագրի երկարաժամկետ տեսլականն է ձևավորել համախոհ առաջնորդներ, ովքեր հասկանում են հայկական կրթական համակարգի առանձնահատկությունները  և ի վիճակի են ծրագիրը հաջողությամբ ավարտելուց հետո նպաստել նաև դրա հետագա զարգացմանը և արդիականացմանը՝ անկախ իրենց  կարիերայի ընթացքից։ Մինչ օրս, «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը հավաքագրել է 92 մասնակիցների՝ 3 հավաքագրման արդյունքում: Մեր նպատակն է մեծացնել այս թիվը՝ հաշվի առնելով Հայաստանում կրթության անհավասարությունը:

Ու՞մ ենք մենք փնտրում

Բացի պրոֆեսիոնալ լինելուց, Հիմնադրամը կարիք ունի այնպիսի թեկնածուի, ով կիսում է Հիմադրամի տեսլականն ու առաքելությունը,  համապատասխանում է վերջինիս հիմնական արժեքներին, այն է՝ կատարելության ձգտում, շարունակական ուսուցում և աճ, նվիրում և ճկունություն, կազմակերպվածություն և խոհեմություն: Այս հիմնական արժեքները Հիմնադրամի մշակույթի կենսական բաղադրիչներն են՝ երկարաժամկետ և կայուն հաջողություն ապահովելու համար, և այդ պատճառով է, որ  «Դասավանդի’ր, Հայաստանը» դիտարկում է  վերջիններս որպես կարևորագույն բաղադրիչ՝ թիմի նոր անդամների և երկամյա առաջնորդության ծրագրի մասնակիցների ընտրության հարցում: Հիմնադրամի թիմում ընդգրկվելը բազմաթիվ հնարավորություններ է ապահովում թեկնածուների համար՝ ընդլայնել ուսուցման հնարավորությունները և ծանոթությունները՝ թիմի անդամների, մասնակիցների, կորպորատիվ գործընկերների, Կրթության և գիտության նախարարության, կրթության ոլորտում այլ շահագրգիռ կողմերի հետ, ինչպես նաև «Կրթություն Բոլորի համար» ցանցի ավելի քան 40գործընկեր երկրների անդամների հետ: Չնայած այն բանին, որ Հիմնադրամը ապահովում է շուկայում մրցունակ աշխատավարձ, այն ակնկալում է այնպիսի թեկնածուների ընդունելություն, որոնց հիմնական նպատակը սա չէ: Ի վերջո, սա միայն աշխատանքի առաջարկ չէ. մենք փնտրում ենք մեր հայացքների տեր այնպիսի առաջնորդի, ով կնպաստի մեր թիմին և մեր առաքելությանը՝ ապահովել կրթության հավասար պայմաններ Հայաստանում՝ օգնելով բոլոր երեխաներին բացահայտել իրենց ներքին պոտենցիալը:

Առաքելությունը

Կազմակերպության զարգացման և մարդկային ռեսուրսների կառավարչի առաքելությունը կազմակերպության ազդեցության օպտիմիզացիայի ապահովումն է՝ տաղանդների հայթայթման, թիմային մշակույթի ձևավորման, «Դասավանդի՛ր, Հայաստանի» աշխատակազմի և կազմակերպության շարունակական զարգացման միջոցով: Կառավարիչը այնպիսի միջավայր պիտի ստեղծի, որը թույլ կտա բոլոր աշխատակիցներին իրագործել իրենց պոտենցիալը:

Հաջողության հիմնական ուղիները

·Որդեգրել տաղանդների հավաքագրման շարունակական սկզբունք, ունենալ հստակ ռազմավարություն, որը համահունչ է «Դասավանդի՛ր, Հայաստանի» հիմնական արժեքներին և առաքելությանը:

·Կառուցել  դրական  աշխատանքային միջավայր, որը կնպաստի միասնությանն ու աճին. այնպիսի միջավայր, որտեղ աշխատակիցները  հավատարիմ են կազմակերպության առաքելությանը, կա աճելու լայն հնարավորություն և կազմակերպության գործունեության և հաջողության ուղիների ընդհանուր ընկալում:

·Կառուցել մարդկային ռեսուրսների կառավարման արդյունավետ և կայուն գործընթաց, որտեղ վերը նշված 2 հաջողություններին կարող ենք հասնել:

·Արագացնել կազմակերպչական ուսուցումը, ստեղծել համակարգեր և գործընթացներ, որոնք օգնում են կազմակերպությանը սովորել, գրավել և օգտագործել  մարդկային ռեսուրսների ողջ գիտելիքները:

Աշխատանքային պարտականությունները

Կազմել ռազմավարական պլան բոլոր բաժինների համար (20%, կարող է տարբերվել ըստ առաջնահերթությունների)

·Մշակել և իրականացնել համապարփակ մարդկային ռեսուրսների կառավարում, անձնակազմի զարգացում և կազմակերպչական զարգացում, որը ներառում է աշխատանքի ընդունման, տեղավորման, աշխատակազմի զարգացման, վարքագծի կառավարման ու աշխատանքից ազատման գործընթացները

·Սահմանել և պատասխանատվություն  վերցնել իրատեսական և շոշափելի  նպատակների համար

·Ստեղծել և իրականացնել աշխատակազմի զարգացման գործընթացները

·Գործել ողջ թիմի հետ համահունչ և միասնաբար՝ ռազմավարությանը ինտեգրելու համար

Կազմակերպչական զարգացում՝ ներդրում թիմի և շահագրգիռ կողմերի մեջ (40%, կարող է տատանվել կախված առաջնահերթությունից)

·Բացահայտել կարողությունների շրջանակը՝ իդեալական «Դասավանդի՛ր, Հայաստանի» աշխատակցի համար՝ հիմնված «Դասավանդի՛ր, Հայաստանի» հիմնական արժեքների վրա:

·Ստեղծել շրջանակ՝ առանջնորդության զարգացման, փոխհատուցման և պարգևատրման համար                        

·Համագործակցել թիմի մյուս անդամների հետ՝ զարգացնել դրական կազմակերպչական մշակույթ, որը համահունչ է մեր հիմնական արժեքներին, տեսլականին և առաքելությանը:

· Հնարավորություն ստեղծել թիմի շարունակական զարգացման համար

·Պլանավորել և իրականացնել ողջ թիմի տարեկան հանդիպում-քննարկումները

·Համակարգել թիմի շաբաթական հանդիպումները և ուրբաթօրյա նախաճաշերը

·Կառավարել ողջ թիմի օրացույցը և այլ ներքին հաղորդակցությունները՝  թիմում ինֆորմացիայի հասանելիությունը ապահովելու համար

Թիմային կառավարում՝ նպատակաուղղված պլան և արդյունավետ իրականացում (30%` կարող է տատանվել կախված առաջնահերթությունից)

·Կառավարել մարդկային ռեսուրսների հետ կապված բոլոր գործառնությունները՝ ներառյալ ընդունելություն, տեղավորում, ողջ անձնակազմի մասին ինֆորմացիայի հավաքագրում և պահպանում

·Աշխատել այլ բաժինների տնօրենների հետ միահամուռ

Հետազոտություն և զարգացում՝ շարունակաբար բարձրացնել արդյունավետությունը (10%, կարող է տատանվել՝ կախված առաջնահերթությունից)

·Ձեռք բերել, ուսումնասիրել, զարգացնել և գրառել մարդկային ռեսուրսների կառավարման, առողջ կազմակերպչական և թիմային միջավայրի վերաբերյալ գիտելիքներ՝ ռազմավարության կատարելագործման համար

·Ստեղծել և պահպանել արտաքին շահագրգիռ կողմերի հետ ցանց, որը «Դասավանդի՛ր, Հայաստանը» կարող է օգտագործել մարդկային ռեսուրսների պահանջների համար, ներառյալ անձնակազմի հավաքագրումն ու զարգացումը

·Պահպանել և շարունակաբար բարելավել գործող համակարգը, քաղաքականությունն ու ընթացակարգը

Պահանջվող հմտություններ

·Հավատամք, որ մարդկային ռեսուրսների կառավարումը  կազմակերպությունում հաջողության ապահովման համար կարևորագույն գործառույթներից է

·Ունենալ  մարդկային ռեսուրսների կառավարումը սովորելու մեծ ցանկություն

·Ձեռք բերել վստահություն և հարգանք՝ ցուցաբերելով բարձր անհատական ազնվություն

·Կարողություն լինել  հաստատակամ իրադրությունից ելնելով

·Կարողություն տեղադրել և պահպանել արդյունավետ գործընթացներ և համակարգեր

·Գերազանց հաղորդակցության հմտություններ՝  կայուն հարաբերություներ ձևավորելու և բարձր մակարդակում ազդելու համար

·Կարողություն արագ կերպով հարմարվել տարբեր միջավայրների

· Ուժեղ առաջնորդական հմտություններ

·Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն

Այլ հմտություններ

·3 տարվա աշխատանքային փորձ մարդկային ռեսուրսների կառավարման  ոլորտում

· Դասընթացների նախագծման և իրականացման փորձ

·Գիտելիք և փորձ՝ մարդկային ռեսուրսներիֆգնււգջււտւգրւգ ինֆորմացիոն համակարգերի հետ

·Կառուցվածքային մոտեցում ռազմավարական կառավարմանը

·Անհատական ցանց ուժեղ տաղանդների հետ, որոնց կազմակերպությունը կարող է ներգրավել

 

Դիմելու կարգը.

Եթե հետաքրքրված եք, ապա ուղարկե՛ք Ձեր մտադրություններն արտահայտող նամակը և ինքնակենսագրությունը talent@teachforarmenia.org հասցեին, «Թեմա» դաշտում նշելով պաշտոնի անվանումը, ինչպես նաև պատասխանե՛ք հետևյալ հարցերին.

 1. Ինչու եք ցանկանում դառնալ «Դասավանդի’ր, Հայաստանի» մասնիկը:

2. Մեր հիմնական արժեքներից որ՞ն եք առանձնացնում և ինչու: