1. ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՄ ԴԻՄԵԼ ԵՎ ԴԱՌՆԱԼ «ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի ՄԱՍՆԱԿԻՑ

«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի մասնակից դառնալու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտադիմումը։ Դրա համար պարզապես սեղմի՛ր «Դիմի՛ր հիմա» կոճակը։ Ուշադրություն դարձրու դիմելու վերջնաժամկետներին և լրացրու հայտադիմումդ ժամանակին։ Մենք չենք ընդունում թղթային կամ էլ․ փոստով հանձնված հայտադիմումները։.


2. ՈՐՔԱ՞Ն Է ԾՐԱԳՐԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ

«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագիրը երկամյա առաջնորդության զարգացման ծրագիր է։ Երկամյա ուղու մասին ավելին իմանալու համար կարդա՛ այստեղ։

 


3. Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ԴԻՄԵԼ

Ծրագրին մասնակցելու համար դիմորդները պիտի համապատասխանեն ընտրության հետևյալ նվազագույն չափորոշիչներին․

  • 2017թ․ հուլիս ամսվա դրությամբ ունենան բակալավրի աստիճան,

  • գերազանց տիրապետեն հայերենին, ունենան բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ,

  • ունենան Հայաստանում աշխատանքային թույլտվություն և սոցիալական քարտ (կամ ստանալ այն մինչև 2017թ․ սեպտեմբերը),

  • կարողանան ստանձնել երկու տարի ժամկետով դասավանդման պարտավորություն՝ 2017թ․ հուլիսից մինչև 2019թ․ մայիսը:

 

4. Ո՞ՒՄ Է ՓՆՏՐՈՒՄ «ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ»-Ը 

«Դասավանդի՛ր, Հայաստան»ը փնտրում է մասնակիցների, ովքեր ցուցաբերել են կրթական և առաջնորդության նվաճումներ և ովքեր ցանկանում են օգտագործել իրենց գիտելիքն ու հմտությունները Հայաստանի համար իրական փոփոխություն բերող նախաձեռնության միջոցով։ 


5. ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ԴԱՍԱՎԱՆԴԵԼՈՒ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի մասնակիցները տեղակայվելու են  Հայաստանի տարբեր մարզերի կարիքավոր համայնքների դպրոցներում։ Մասնակցի տեղակայման մասին որոշումը կայացնում է «Դասավանդի՛ր, Հայաստանը»՝ հիմնվելով գործընկեր դպրոցների պահանջի և հասանելիության վրա։ Մասնակիցները իրենց տեղակայման համայնքը ընտրել չեն կարող։


6. Ի՞ՆՉ ԵՆ ԴԱՍԱՎԱՆԴԵԼՈՒ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

Մասնակիցները տեղակայվելու են դպրոցներում և դասավանդելու այն հիմնական առարկաները, որոնք համապատասխանում են մասնակցի որակավորմանն ու հմտություններին՝ համաձայն գործընկեր դպրոցի պահանջներին։

 


7. ԱՐԴՅՈՔ «ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ԵՆ ՄԻՆՉԵՎ ԴԱՍԱՎԱՆԴԵԼ ՍԿՍԵԼԸ

Այո՛, բոլոր «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի մասնակիցները անցնում են վեցշաբաթյա դասընթաց, որը կոչվում է Ամառային ինստիտուտ։ Բացի դա, յուրաքանչյուր մասնակցին կցվելու է մենթոր, որը իրենց վերապատրաստելու և աջակցելու է իրենց առաջնորդության և մասնագիտական զարգացմանը երկամյա ծրագրի ընթացքում։

 

8. ՈՐՈ՞ՆՔ ԵՆ 2017 Թ. ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆԵՐԸ 

Հայտադիմումները ընդունվելու են 4 միջանկյալ վերջնաժամկետով՝ հունվարի 31, փետրվարի 28, մարտի 31 և ապրիլի 30։ Ինչքան շուտ դիմեք ծրագրին, այնքան ավելի շուտ կստանաք Ձեր դիմումի արդյունքները։ Սեղմե՛ք «Դիմի՛ր հիմա» կոճակը և սկսեք լրացնել: 

 

9. ԻՆՉՊԵ՞Ս «ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ» ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՆՊԱՍՏԻ ԻՄ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՃԻՆ 

Մեր ծրագրին մասնակցելու համար մենք ընտրում ենք լավագույններին։ Դասավանդելու համար բոլոր անհրաժեշտ գիտելիքները տրամադրելու համար ծրագիրը կազմակերպում է վեցշաբաթյա Ամառային ինստիտուտ, ինչպես նաև փորձառու մասնագետների և մենթորների կողմից շարունակական աջակցություն։ Զարգացման ուղու ընթացքում մասնակիցներն ստանում են ուսուցչի որակավորում, զարգանում իբրև մասնագետ և առաջնորդ և բացահայտում են իրենց ողջ ներուժը։

 


10. Ե՞ՐԲ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԱՄԱՌԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ

Մեր մասնակիցները սկսելու են Ամառային ինստիտուտը 2017թ․ հուլիսին։ Հստակ ամսաթվերն ու ժամերը կհրապարակվեն ավելի ուշ: Ինստիտուտի մասնակցության համար կտեղեկացվեն միայն ծրագրին ընդունված անձինք:


11. ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ

  • «Դասավանդի՛ր, Հայաստան» և «Teach For All» ծրագրերի շրջանավարտի կարգավիճակ,

  • Մեր գործընկեր կազմակերպություններում մասնագիտական և մշակութային զարգացման հնարավորություններ,

  • Առաջնորդական հմտությունների զարգացում և վերապատրաստող մասնագետների շարունակական աջակցություն,

  • Աշխատավարձ և ֆինանսական աջակցություն,

  • Ծրագրի ընթացքում ուսուցչի որակավորման կամ մանկավարժության մագիստրոսի աստիճանի ձեռքբերման համար ուսուﬓական վարձի վճարում։

12. ԻՆՉՊԻՍԻ՞Ն Է ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրին մասնակցելու համար հայտադիմումները ընդունվելու են 2017թ․ հունվարի 9-ից։ Հայտադիմումները ընդունվելու են 4 միջանկյալ վերջնաժամկետներով՝ հունվարի 31, փետրվարի 28, մարտի 31 և ապրիլի 30։ Ինչքան շուտ դիմես ծրագրին, այնքան ավելի շուտ կստանաս քո դիմումի արդյունքները։ Սեղմի՛ր «Դիմի՛ր հիմա» կոճակը՝ քո հայտադիմումը հիմա սկսելու համար։

Ծրագրին դիմելու ընթացակարգը հատուկ մշակված է, որպեսզի մեզ օգնի դիմորդներից ընտրել նրանց, ովքեր ունեն ծրագրի շրջանակներում հաջողության հասնելու համար պահանջվող տվյալներ։ Մեր ընտրության ընթացակարգը բաղկացած է երեք քայլից։ Ծրագրի մասնակից դառնալու համար պետք է նախևառաջ մեր կայքէջում լրացնել և ուղարկել հայտադիմումը։ Մենք կվերանայենք հայտադիմումները և, եթե քո հայտադիմումը հարիր է, դու կանցնես հեռախոսով հարցազրույց, որպեսզի կարողանանք քեզ հետ ավելի լավ ծանոթանալ և տեսնել« թե ինչքանով են քո հմտություններն ու աշխարհհայացը համապատասխանում ծրագրին։ Հարցազրույցն անցած դիմորդներին հրավիրելու ենք առարկայական թեստավորմանը, որպեսզի ճշտենք քո գիտելիքների մակարդակը այն առարկայի համար, որը դասավանդելու ես։

Թեստավորումը բարեհաջող անցած մասնակիցները կհրավիրվեն մեկօրյա դեմ առ դեմ հարցազրույցի, որը կոչվում է գնահատման կենտրոն։

Ծանուցում՝ արտերկրից մասնակիցների համար թեստավորումն ու գնահատման կենտրոնները կիրականացվեն առցանց՝ օգտագործելով Skype-ն ու WebEx-ը։

Առցանց հայտադիմում

Սա քո առաջին հնարավորությունն է պատմել մեզ քո մասին։ Առցանց հայտադիմումում քեզ պետք կլինի տրամադրել կոնտակտային տվյալներ և տեղեկատվություն քո դասարանական և արտադասարանային հաջողությունների մասին, աշխատանքային պատմությունը, անձնական հիմնավորագիրը, ինչպես նաև պատասխանել մի շարք հարցերին քո անձի և փորձի վերաբերյալ։ Հայտադիմումը կարող ես պահպանել և վերադառնալ լրացմանը ավելի ուշ, բայց ուշադի՛ր եղիր, որ ընտրությանը ենթակա հայտադիմումները պիտի հանձնված լինեն ամբողջովին լրացված մինչև իրենց համար նախատեսված վերջնաժամկետը։

Սեղմի՛ր «Դիմի՛ր հիմա» կոճակը՝ հայտադիմումը սկսելու համար։

Հեռախոսային հարցազրույց

Հեռախոսային հարցազրույցի ընթացքում մենք կգնահատենք քո հմտությունները և իրենց համընկնումը «Դասավանդի՛ր, Հայաստան»ի հետ։ Քեզ հետ նախօրոք կկապվենք և կառաջարկենք ամսաթվերի և ժամերի տարբերակներ, որոնցից կարող ես ընտրել։ Խնդրում ենք պատրաստ լինել մինչև հարցազրույցի ժամը։ Սովորաբար հեռախոսով հարցազրույցները տևում են 30-45 րոպե։

Թեստավորում

Դիմորդները թեստ են անցնելու այն առարկա(ներ)ից, որոնց դասավանդելու համար իրենք դիմել են, ինչպես նաև վերլուծական ընթերցանության թեստ։ Թեստերը ստուգելու են քո տվյալ առարկա(ներ)ի դպրոցական մակարդակի գիտելիքները և հնարավորություն կտան մեզ գնահատել քո կարողությունը՝ այդ առարկա(ներ)ն դասավանդելու։ Թեստի անցկացման վայրի և ժամի մասին քեզ նախապես կտեղեկացնենք։

Գնահատման կենտրոն

Ամբողջօրյա հարցազրույցի ընթացքը բաղկացած է մի քանի փուլից, այդ թվում․

  • Անհատական հարցազրույց

  • Նմուշ դասապլան

  • Դեբատ

  • Խմբային աշխատանքներ


13. ԻՆՉՈ՞Ւ ՄԻԱՆԱԼ «ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ»-ԻՆ

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը հնարավորություն է տալիս մասնակիցներին․

  • Բացահայտել իրենց իսկական մասնագիտական ձգտումն ու հետաքրքրությունը

  • Զարգացնել և ուժեղացնել իրենց առաջնորդության հմտությունները

  • Ստեղծել ցանցային հնարավորություններ

  • Ունենալ իմաստալից ազդեցություն իրենց աշակերտների կյանքի վրա

  • Ներդնել իրենց եռանդը Հայաստանի համայքների մեջ ծառայության միջոցով

14. ԿԱՐՈ՞Ղ ԵՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԴԱՍԱՎԱՆԴԵԼ ՄԻԱՅՆ ՄԵԿ ՏԱՐԻ ԵՐԿՈՒՍԻ ՓՈԽԱՐԵՆ 

Ո՛չ։ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագիրը պահանջում է երկամյա հանձնառություն։ Դա նպաստում է բավարար հանձնառություն գործընկեր դպրոցներում, ինչպես նաև առավելագույն զարգացման և մասնագիտական աճի հնարավորություն մասնակցի համար։ Ըստ մասնակցի մասնագիտական ձգտումների՝ ծրագրի ավարտից հետո նա կարող է մնալ այս բնագավառում ավելի երկար ժամանակահատվածով։

 

15. Ի՞ՆՉ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ՈՒՆԵՆ «ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ԾՐԱԳԻՐՆ ԱՎԱՐՏԵԼՈՒՑ ՀԵՏՈ

Իրենց երկամյա հանձնառությունից հետո Ծրագրի մասնակիցները ունեն տարբեր մասնագիտական հեռանկարներ։ Ոմանք ընտրում են մնալ դասավանդելու մասնագիտությունում, մինչդեռ ուրիշները փոխանցում են իրենց նոր հմտությունները մեկ այլ մասնագիտություն։ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը խորհուրդ է տալիս իր շրջանավրտներին դիմել աշխատանքի իր գործընկեր ձեռնարկություններում և կազմակերպություններում։

Ծրագրի երկու տարվա ընթացքում Մասնակիցները ունենում են տարբեր ցանցային հնարավորություններ մեր գործընկերների հետ՝ ուժեղ մասնագիտական կապեր ստեղծելու համար։ Մասնակիցների՝ ծրագրի ընթացքում ձեռք բերած հմտությունները շատ են կարևորվում մեր գործընկեր ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից։

Քո առաջնորդության զարգացման երկամյա ծրագրի ավարտին դու կապի մեջ ես լինելու մեր Շրջանավարտների համակարգողի հետ, ով պատասխանատու կլինի քո մասնագիտական ձգտումների մեջ քո նոր հմտությունների և կարողությունների ինտեգրման համար և կաջակցի քեզ Ծրագրի ավարտից հետո։

 


16. ԱՐԴՅՈ՞Ք ՄԻՆՉԵՎ ԴԻՄԵԼԸ  ԵՎՍ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱՄ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՓՈՐՁ

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը իր մասնակիցներից չի պահանջում որևէ հստակ դասավանդման փորձ կամ որակավորում մինչև Ծրագրին դիմելը։ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի բոլոր մասնակիցները ունենում են որակյալ աջակցություն՝ դասավանդելու պատրաստվելու համար։ Բացի դա, այն մասնակիցները, որոնք չունեն ուսուցչի որակավորում, ծրագրի ընթացքում ստանում են մանկավարժական մագիստրոսի աստիճան։ Ուսման վարձը ծածկում է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը։

17. ԵՍ ՈՒՍՈՒՄՍ ԱՎԱՐՏԵԼՈՒ ԵՄ 2017Թ. ԿԵՍԻՆ: ԿԱՐՈ՞Ղ ԵՄ ԱՅՍ ՏԱՐԻ ԴԻՄԵԼ:  

Այո՛, կարող ես ծրագրին դիմել, եթե 2017թ․ հուլիսին ունենալու ես առնվազն բակալավրի աստիճան։

18. ԿԱՐՈ՞Ղ ԵՄ ԾՐԱԳՐԻՆ ԴԻՄԵԼ, ԵԹԵ ՀԱՅԵՐԵՆ ՉԵՄ ԽՈՍՈՒՄ 

Ո՛չ։ Ծրագրի բոլոր մասնակիցները պիտի ունենան հայերենով բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ։

19. ԵԹԵ ԵՍ ՉԵՄ ԸՆՏՐՎԵԼ, ԿԱՐՈ՞Ղ ԵՄ ՆՈՐԻՑ ԴԻՄԵԼ ՆՈՒՅՆ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ 

Ո՛չ։ Մասնակցության համար նույն տարվա համար երկու անգամ դիմել չես կարող։ Մենք քեզ հորդորում ենք կամավորական և աշխատանքային փորձ հավաքել, որը կբարելավի քո հայտադիմումը հաջորդ տարվա համար։


20.ԿԱՐՈ՞Ղ ԵՄ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՀԱՄԱՅՆՔՆ ԻՆՔՍ ԸՆՏՐԵԼ

Մասնակիցները չեն կարող ընտրել տեղակայման մարզը կամ դպրոցը։ Որոշումը կայացվում է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի կողմից, որպեսզի կարողանանք առավելագույնս համապատասխանեցնել քո ունակությունները և տեղակայման դպրոցի կարիքները։

21. ԱՐԴՅՈ՞Ք ՎԵՑՇԱԲԱԹՅԱ ԱՄԱՌԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ  «ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ»-Ն ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԿԱՑԱՐԱՆ ԵՎ ՍՆՈՒՆԴ: 

Այո՛, Ամառային ինստիտուտի ընթացքում մասնակիցներին տրամադրվում է գիշերակաց և սնունդ։


22. ՈՐՏԵՂԵ՞Ղ ԵՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐՆ ԱՊՐՈՒՄ ԵՐԿՈՒ ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ 

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի մասնակիցները ապրում են վարձակալած բնակարաններում կամ տներում՝ դպրոցի մոտակայքում։ Մեր մասնակիցների մեծամասնությունը կարող է մնալ այլ մասնակիցների հետ։ Իրենց բնակության հարցով զբաղվում են հենց մասնակիցները։


23. Ո՞Ր ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՏԵՂԱԿԱՅՎՈՒՄ ԴԱՍԱՎԱՆԴԵԼՈՒ ՀԱՄԱՐ

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի մասնակիցները տեղակայվում են տարբեր գործընկեր հանրային դպրոցներում Հայաստանի տարբեր մարզերում։ Նոր գործընկերությունները սահմանվում են տարեց տարի։ Ընտրված տեղակայման դպրոցները նրանք են, որոնք ունեն Մասնակցի ամենամեծ կարիք։ Քո տեղակայման դպրոցը լինելու այն, որը առավելագույնս համապատասխանում է քո ունակություններին


24. ԵՍ ԼՐԻՎ ԴՐՈՒՅՔՈ՞Վ ԵՄ ԴԱՍԱՎԱՆԴԵԼՈՒ      

Այո՛։ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի մասնակիցները լրիվ դրույքով դասատու են հանդիսանում։


25. ԵՍ ԿԱՐՈ՞Ղ ԵՄ ԴԱՌՆԱԼ ՄԱՍՆԱԿԻՑ ԱՌԱՆՑ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ 

Այո՛։ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը իր մասնակիցներից չի պահանջում որևէ հստակ դասավանդման փորձ կամ որակավորում մինչև Ծրագրին դիմելը։ Ընտրության չափորոշիներին կարող ես ծանոթանալ այստեղ։

 


26. ԱՐԴՅՈ՞Ք «ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ»-ԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՏԱԼՈՒ Է ԻՆՁ ԶԻՆԱԿՈՉԻ ՏԱՐԿԵՏՈՒՄ:  

Ո՛չ, ներկա պահին «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ծրագրին մասնակցությունը չի փոխարինում զինվորական ծառայությունը և չի տրամադրում տարկետում Ծրագրի ընթացքի համար։


27. Ի ՞ՆՉ ԱՆԵՄ, ԵԹԵ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՄ ԱՌՑԱՆՑ ԴԻՄՈՒՄԻ ԿԱՄ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԵՏ 

Ներողություն ենք խնդրում ցանկացած անհարմարության համար, որ ունեցար գրանցվելիս կամ առցանց դիմելիս։ Ուղղարկի՛ր մեզ քո տեխնիկական խնդրի/խնդիրների նկարագիրը «Կապ մեզ հետ» բաժնի միջոցոբ և մենք կօգնենք քեզ հաղթահարել առաջացած դժվարությունները։

28. «ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ» ԾՐԱԳԻՐԸ ԿԱՄԱՎՈՐԱԿԱ՞Ն Է

Ո՛չ, ծրագիրը լրիվ վճարովի է: Դուք, դառնալով մասնակից, ստանում եք աշխատավարձ՝ իբրև դպրոցի ուսուցիչ, բացի դա մեր կազմակերպությունից ստանում եք նաև ֆինանսական աջակցություն՝ բոլոր ձեր ծախսերը հոգալու համար։ Մանրամասներն կարող եք կարդալ այստեղ։