«Դասավանդի՛ր, Հայաստան»-ն իր գործունեությունն սկսել է 2013թ.` Հայաստանի հանրակրթության համակարգի կերպարանափոխման հավակնոտ առաքելությամբ: Անհամար պատմական և քաղաքական անցուդարձերի արդյունքում մեր կրթական համակարգը դարձել է հնացած, հատվածական և կարոտ բավարար ֆինանսավարման: Այսօր մեր երեխաները հետ են մնում` չունենալով հմտությունները, գիտելիքներն ու փորձը, որոնցով պայմանավորվելու է նրանց ապագայի ուղին:
Ուսուչական առաջնորդության միջոցով մենք ապահովում ենք գերազանց կրթության հնարավորությունների հասանելիությունը յուրաքանչյուր երեխայի համար: Մեր կազմակերպությունը հետևողականորեն գերազանցում է իր գործունեության ներազդեցության ակնկալիքները: Իր տարածական և քանակական ընդգրկունությամբ այս շարժումն ունի հսկայական ներուժ` կերպափոխելու ոչ միայն Հայաստանի կրթական համակարգը, այլև երկրի զարգացումն առհասարակ:
Մենք ձգտում ենք ունենալ այնպիսի Հայաստան, որտեղ յուրաքանչյուր երեխա՝ անկախ իր սոցիալ-տնտեսական կարգավիճակից, կարող է ստանալ գերազանց կրթություն։
Մեր առաքելություննէ նվիրյալ առաջնորդների համազգային շարժման խթանումը՝ հանուն Հայաստանի բոլոր երեխաների կրթական հնարավորությունների ընդլայնման։
Հայաստանի ապագա սերունդների կրթական երազանքն իրականություն դարձնելու մեր նպատակը մեզ մղում է դիմելու արագ և արդյունավետ գործողությունների՝ մեր առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու և կարիքավոր դպրոցներին և աշակերտներին բարձր որակավորում ունեցող ուսուցիչներով ապահովելու մեր նախաձեռնությունն իրագործելու համար:
Մենք վստահ ենք, որ մեր միասնական ազդեցությունն առավելագույնին հասցնելու համար, մենք պետք է շարունակ փոխանցենք մեր գիտելիքը և սովորենք մեկս մյուսից: Մենք ձգտում ենք հասկանալ ու կիսել միմյանց փորձն ու տեսակետները՝ շարունակաբար կատարելագործվելով ձեռք բերված նոր գիտելիքի շնորհիվ:
Մեզ առաջ է մղում մեր ճկունությունն ու կատարելագործվելու ձգտումը: Մենք գիտակցում ենք, որ կարող ենք զգալի ազդեցություն ունենալ, այդ իսկ պատճառով, նվիրվածությամբ ու եռանդով ենք մոտենում մեր բոլոր մարտահրավերներին:
Սովորելով Հայաստանի պատմության օրինակներից, մենք գործում ենք ռազմավարորեն, որպեսզի իրականացնենք մեր կազմակերպության բոլոր գլխավոր նպատակները։ Մենք խոհեմորեն ենք օգտագործում մեր ռեսուրսները՝ հաշվի առնելով այն ներքին և արտաքին միջավայրերի առանձնահատկությունները, որտեղ մենք աշխատում ենք: Մենք ձգտում ենք օգնել Հայաստանին և Հայաստանի բոլոր երեխաներին՝ բացահայտելու իրենց ներուժը:
Երբ մեր աշակերտները լինեն 25 տարեկան, իրենց ստացած կրթության շնորհիվ նրանք կբարելավեն իրենց կյանքի պայմանները` վաստակ ապահովելով իրենց և իրենց ընտանիքների համար: Նրանք կլինեն Հայաստանում և երկրից դուրս բոլոր երեխաների համար բարձրակարգ կրթության ջատագովներ: Նրանք դարձած լինեն գործուն քաղաքացիներ իրենց համայնքներում` մարմնավորելով իրենց տարածաշրջանների պատմության ու մշակույթի արժեքներն ու հպարտությունը:
Զարգացնելով և կատարելագործելով գալիք սերունդներին սպասվող հնարավորությունները` մեր աշակերտները կլինեն այն փոփոխությունը, որ անհրաժեշտ է` կերտելու Հայաստանի ապագան: Մեր աշակերտները կլինեն իրենց բնօրրանում ձգվող արմատներով, սակայն համաշխարհային ընդգրկմամբ իրազեկության տեր առաջնորդներ, որոնք կնպաստեն Հայաստանի կանոնավոր զարգացմանը և դերին հարափոփոխ համաշխարհային տնտեսության մեջ: