Գերազանց կրթություն

Հայաստանի բոլոր
երեխաների համար

 
 

Գերազանց կրթություն

Հայաստանի

բոլոր երեխաների համար

Դասավանդի՛ր,
Հայաստան

Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր երեխա անկախ իր ծննդավայրից` լինի մայրաքաղաք, թե սահմանամերձ գյուղ, իրավունք ունի ստանալ այնպիսի կրթություն, որը կբացահայտի իր ներուժը և հույս կներշնչի ապագայի հանդեպ:

Մեր առաքելությունն է բարելավել կրթության հասանելիությունը Հայաստանի բոլոր երեխաների համար՝ հավաքագրելով և վերապատրաստելով բացառիկ անհատների և բաշխելով նրանց երկամյա դասավանդման Հայաստանի մարզերի ամենակարիքավոր դպրոցներում: 

Այսպիսով, մենք առավել որակյալ կրթություն ստանալու հնարավորություն ենք ընձեռում անապահով խավին պատկանող մեր երեխաներին՝ միաժամանակ սեփական օրինակով նոր չափանիշ սահմանում բոլոր ուսուցիչների համար: Մեր եռանդուն և երիտասարդ մասնակիցները ոչ միայն նպաստում են երեխաների անհատական զարգացմանը և  ակադեմիական գիտելիքների աճին, այլև նպաստում են համայնքների զարգացմանը՝ ծավալելով արտադասարանական գործունեություն համայնքների ներսում:

Եթե այս արժեքները և գաղափարները Ձեզ էլ են համակել, ապա միացի՛ր մեզ, և դարձի՛ր սոցիալական փոփոխություն կատարող նվիրյալներից մեկը:

 

«Մենք ձգտում ենք այնպիսի Հայաստանի կերտմանը, որտեղ բոլոր երեխաները հնարավորություն կունենան գերազանց կրթության միջոցով բացահայտել իրենց ողջ ներուժը»:

 
teachforarmenia.png